Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար

Ծամոնն օգնում է կենտրոնանալ

Ծամոնն օգնում է կենտրոնանալ

Բրիտանացի գիտնականները գիտափորձ են անցկացրել, ինչի արդյունքում պարզել են, որ ծամոն ծամելը խթանում է ուղեղի աշխատանքը եւ լավացնում կարճաժամկետ հիշողությունը:

 

Meddaily.ru-ի փոխանցմամբ, ուսումնասիրությանը մասնակցած 38 հոգին 30 րոպե լսել են թվերի ցանկ եւ որոշել զույգի եւ կենտի հաջորդականությունը: Կամավորների կեսը խնդրի իրականացման ընթացքում պետք է ծամոն ծամեր: Պարզվել է, որ ծամոն ծամողները խնդիրը կատարել են մյուսներից արագ:

 

Գիտափորձի արդյունքում գիտնականները հանգել են եզրակացության, որ ծամելը խթանում է ուղեղի որոշ հատվածների աշխատանքը: Այն օգնում է կենտրոնանալ խնդիրների վրա, որոնք տեւական ժամանակ մշտական ուշադրություն են պահանջում:

Սկզբնաղբյուր. NEWS.am STYLE
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ